«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ խորհրդի նիստում որոշումներ են կայացվել՝ «Հայաստան» խմբակցությունը լքած Արամ Վարդեւանյանի, Արթուր Ղազինյանի, Վահե Հակոբյանի փոխարեն այլ պատգամավորներ են ընդգրկվել միջազգային պատվիրակություններում:
Եվրանեսթում Ղազինյանին կփոխարինի Էլինար Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանական, ՀԱՊԿ վեհաժողովներում Վահե Հակոբյանին՝ Աշոտ Սիմոնյանը, ՀԱՊԿ վեհաժողովում Մխիթար Զաքարյանին՝ Աղվան Վարդանյանը, ԱՊՀ միջխորհրդարանականում Ելենա Կիրակոսյանին՝ Գեղամ Նազարյանը, ԵՄ-Հայաստան գործընկերության կոմիտեում Արամ Վարդեւանյանին՝ Ասպրամ Կրպեյանը, Հռիփսիմե Ստամբուլյանին` Թադեւոս Ավետիսյանը, Միջխորհրդարանական միությունում Արամ Վարդեւանյանին` Աննա Գրիգորյանը եւ այլն։
Այսօր մեկնարկող նստաշրջանի օրակարգում 23 հարց է։ Երեկ երեկոյան ՔՊ-ն խմբակցության նիստ է հրավիրել, որը նախատեսվածից ուշ են սկսել, քանի որ պատգամավորների կեսից պակաս մարդ է ներկայացել, սակայն Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու նախագծի հարցը չեն քննարկել, թեեւ նախագիծն ԱԺ-ում քննարկվելու է չորեքշաբթի օրը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում