Թուրքիայի իշխանություններն ընկերությունների համար կազմել են այն ապրանքների ցուցակը, որոնք արգելվում է արտահանել Ռուսաստան, տեղեկացրել է Reuters-ը՝ հղում կատարելով Ստամբուլի սեւ եւ գունավոր մետաղներ արտահանողների ասոցիացիայի ղեկավար Չեթին Թեդջելիօղլուին։

«Թուրքիայի կառավարությունն ընկերություններին է հանձնել արգելված օտարերկրյա ապրանքների ցուցակը եւ արգելել է այդ ապրանքները մատակատարել Ռուսաստան մարտի 1-ից»,- ասել է Թեդջելիօղլուն։


Նա նաեւ ավելացրել է, որ ցուցակում ներառված՝ որեւէ այլ երկրում արտադրված ապրանքներն արգելված է արտահանել Ռուսաստան, բայց եթե ապրանքն արտադրված է Թուրքիայում՝ օտարերկրյա մասերի օգտագործմամբ, այն արտահանել չի արգելվում։

Չնայած Անկարան փորձում է հավասարակաշռվել Ուկրաինային աջակցելու եւ հակառուսական պատժամիջոցներին դիմակայելու միջեւ, որոշակի արտադրանքի արտահանումն արգելելու գործում Թուրքիան «ԵՄ-ի՝ իր ապրանքների խոշոր ներմուծողի հետ առճակատումից խուսափելու հնարավորություն է տեսել, գրել է գործակալությունը։

Ընդգծվել է, որ երկրի առեւտրի նախարարությունը չի մեկնաբանել այս տեղեկությունները։