«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության վերջին նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է նաեւ իրավապահ մարմինների աշխատանքի եւ կոռուպցիոն բացահայտումների մասին, որոնք հենց իր թիմին են առնչվում:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ նա, անդրադառնալով իրավապահ համակարգի կողմից Քովիդի ժամանակաշրջանին առնչվող բացահայտումներին եւ իշխանության ներսում պաշտոնյաների կողմից իրականացված կոռուպցիոն գործարքների արդյունքում ձերբակալություններին, հայտարարել է՝ ով ուզում է լինի, անգամ իր եղբայրը կամ մտերիմը, իր հետ ճանապարհ անցած հավատարիմ մարդ, թե քաղաքական թիմի հետ նոր համագործակցող անձ, կոռուպցիոն գործարքների մեջ հայտնվելիս չի ներվելու ու պատժվելու է նախկիններից ավելի խիստ:


Այս խոսակցությունը մասնավորապես ծավալվել է Երեւանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանի շուրջ կատարված բացահայտումներից հետո, որում շոշափվում է նաեւ ՔՊ խմբակցության պատգամավոր, նախկին նախարար Արսեն Թորոսյանի անունը:

Ըստ էության, Փաշինյանն անուղղակի հասկացրել է, որ չի ների նաեւ Թորոսյանին: Ներկաները քարացած լսել են Փաշինյանին եւ չեն համարձակվել ոչինչ ասել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում