Ռուսաստանի և Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները համաձայնության են եկել սիրիական քիմիական զենքը միջազգային վերահսկողության տակ դնելու մասին։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը պատասխանել է Ազատություն ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի մոտեցումը այդ կապակցությամբ։
«Հայաստանը ողջունում է Ժնևում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի միջև ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա արված առաջարկությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակը:
Հայաստանը ողջունում է ՌԴ ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի՝ Սիրիայի վերաբերյալ պայմանավորվածությունները. ՀՀ ԱԳՆ
