«Ժողովուրդ» թերթի տեղեկացմամբ՝ ապրիլի 9-ին՝ Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողության օրը, բոլորի աչքի առջև ոստիկանների կողմից բռնության ենթարկված Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը (ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ) կարճվել է։ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից «Ժողովուրդ»–ը տեղեկացավ, որ նա օրերս ՀՀ հատուկ քննչական ծառայությունից նամակ է ստացել այսպիսի բովանդակությամբ. «Գործը կարճվել է իրավիճակի փոփոխման հետևանքով»։ Թե ինչ իրավիճակի փոփոխություն է տեղի ունեցել մեր երկրում, պարզ չէ։
Թերթը գրում է, որ Ա. Մարտիրոսյանի համար ամեն ինչ պարզ է, քանի որ նրան տեղեկություններ են հասել, որ դեպքից հետո ոստիկանության համակարգից երկու աշխատակից հեռացվել են։ Իհարկե, աշխատանքից ազատելն էլ է պատիժ, բայց ոչ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր ՀՔԾ-ից։ Հիմա մնում է պարզել՝ արդյոք համակարգից հեռացվել են հենց մեղավորները:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Արմեն Մարտիրոսյանի ծեծի գործը կարճվել է
