Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ՓԲԸ-ին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ԵՐԵՎԱՆԻ ԳԱՐԵՋՈՒՐ» ընկերության կողմից նախատեսվում է ներմուծել մետաղական հավաքովի կոնստրուկցիա՝ գարեջրի արտադրության, փաթեթավորման և պահեստավորման համար։


Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 23 մլն դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 225 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 23 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1․1 մլն դրամ: