Ջենիֆեր Լոպեսն ամեն օր մարզվում է ոչ միայն կարմիր գորգի վրա հիանալի տեսք ունենալու, այլեւ իրեն լավ զգալու համար։ 53-ամյա դերասանուհին UsWeekly-ի հետ խոսել է այն մասին, թե ինչպես է շարժումն օգնում իրեն դրական տրամադրված մնալ:
«Գաղտնիք չէ, որ ֆիթնեսն իմ կյանքի շատ կարեւոր մասն է», - ասել է Ջեյ Լոն: «Կարծում եմ, որ ֆիզիկական վարժությունների եւ հոգեկան առողջության միջեւ կա դրական հարաբերակցություն»:
Լոպեսը պնդում է, որ նա օրը սկսում է մարզվելով, հաճախ մինչեւ առավոտյան ժամը 5-ը, երբ դեռ մութ է, անկախ իր «լարված ու ծանրաբեռնված գրաֆիկից»:
Ըստ MentalHealth.org-ի՝ «հետազոտությունները ցույց են տալիս, որ այն մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով մարզվում են, ավելի լավ հոգեկան առողջություն եւ էմոցիոնալ բարեկեցություն ունեն, ինչպես նաեւ հոգեկան հիվանդությունների ավելի ցածր մակարդակ:
Ջեյ Լոն վերջերս ցուցադրել է իր մարզումների արդյունքները Intimissimi գովազդային արշավի նկարահանումների ժամանակ։