«Առավոտը» կրկին անդրադարձել է հանրապետության գազալցակայաններում՝ բաշխիչ աշտարակների առկայության խնդրին, գրելով՝
«Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը կարծես թե չի հետևում իր խնամու՝ Գագիկ Ծառուկյանի օրինակին և ոչ էլ շտապում է իրեն պատկանող 3 գազալցակայաններում տեդադրել աշտարակներ։ «Առավոտի» տեղեկություններով՝ ԱԺ նախագահի ընտանիքին են պատկանող «Արգ Լև-Գազ», «Արաշագ» և «Հովան Լիան Գրուպ» ընկերությունների՝ քաղաք Արտաշատում գործող ԱԳԼՃԿ-ները, որտեղ ևս էկոնոմիկայի նախարարության համապատասխան տեսչությունը ստուգումներ է անցկացրել և, մեր տեղեկություններով, հայտնաբերել, որ բաշխիչ աշտարակներ չեն տեղադրվել, տեսչությունը նախազգուշացրել է ընկերություններին՝ եթե առաջիկայում չտեղադրվեն, ապա գազալցակայանների աշխատանքները կասեցվելու են։
Նշենք, որ յուրաքանչյուր աշտարակն արժե 6-7 հազար դոլար, իսկ բաշխիչ աշտարակների տեղադրման որոշումը կառավարությունն ընդունել էր դեռևս 2008 թվականին»,–գրում է թերթը։