«Վերջին օրերին ամենաքննարկվողը ՀՀ գլխավոր դատախազի թեկնածուների հարցն է։ Շրջանառվում են տարբեր անուններ, որոնցից ամենահավանականը զինդատախազ Գևորգ Կոստանյանն է, ով ժամանակին աշխատում էր նախագահականում՝ ՀՀ նախագահի իրավական հարցերով օգնականն էր։ Սակայն այս օրերին տեղեկություններ են շրջանառվում, թե նա ոչ թե Աղվան Հովսեփյանին, այլ Եվրադատարանում մեր մշտական ներկայացուցիչ Ալվինա Գյուլումյանին է փոխարինելու, որին պաշտոնավարելու շատ քիչ ժամանակ է մնացել։
Ա. Գյուլումյանը նշանակվել է 2003 թվականին, Եվրադատարանում դատավորների նշանակման հին կարգով, 6 տարով և 2009– ին վերընտրվել է երկրորդ անգամ։ Այսինքն՝ Գյուլումյանի ժամկետն ավարտվում է 2015-ին, և նա վերանշանակվելու շանս չունի, քանի որ 2010 թվականին կատարված փոփոխություններից հետո ԵԴ-ում դատավորը կարող է միայն մեկ անգամ ընտրվել, 9 տարի ժամանակով։ Եվրադատարանի հետ առնչված միջազգային իրավունքի մասնագետ, իրավաբան Արա Ղազարյանը ևս լսել է, որ զինդատախազն է փոխարինելու Գյուլումյանին։ Կարծում է, որ նա համեմատաբար ավելի լավ թեկնածու է, քան ուրիշները, քանի որ 9 տարի է արդեն՝ աշխատում է ԵԴ–ի հետ»,–գրում է Հրապարակ թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: