2023 թվականի ապրիլի 1-ից ներդրվում է ԵՏՄ երկրների հետ փոխադարձ առեւտրում ապրանքների ուղեկցող բեռնագրերի պարտադիր ձեւակերպում՝ ստվերային շրջանառությունը նվազեցնելու եւ հարկերի (ԱԱՀ) կորուստները բացառելու համար, հաղորդում է Zakon.kz-ը։

Ավելի վաղ ապրանքների ուղեկցող բեռնագրերը պիլոտային ռեժիմով իրացվել են 2020 թվականի դեկտեմբերից՝ կամավոր հիմունքներով, հաղորդում է Ղազախստանի պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։


Ապրանքների հետագծելիության համակարգի ձեւակերպումը նախատեսված է էլեկտրոնային եղանակով մինչեւ սահմանը հատելը, ինչը բացառում է փոխանձանց, ապրանքների կեղծ ստացողների եւ ուղարկողների, սնանկությունների, անձանց լուծարման եւ այլնի համար փաստաթղթերի ձեւակերպման հնարավորությունը:

Այսպիսով, իրականացվող համակարգը թույլ կտա ավտոմատացնել սահմանով ապրանքների տեղաշարժի վերահսկման գործընթացը, կարծում է պետական եկամուտների կոմիտեն։