«Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԲ N զորամասի մարտական դիրքում զոհվել Է 1994թ. ծնված Խաչատուր Խաչատրյանը։ Ըստ պաշտոնական տեղեկության՝ 19-ամյա Խաչատուրին կրակել Է ծառայակիցը՝ շարքային Տիգրան Հակոբյանը։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ Տիգրանն ու Խաչատուրը սահմանին միասին են ծառայություն իրականացրել։ Գիշերը՝ ուշ ժամի, Տիգրանը նիրհել Է, իսկ Խաչատուրը բարձրացել Է վերև՝ իրավիճակը ստուգելու, որ համոզվի՝ արդյոք ամեն ինչ կարգին Է։
Այդ ընթացքում Տիգրանն արթնացել է և լսել սահմանի կողմից եկող ոտնաձայներ ու նկատել շարժվող շողք, նա անմիջապես հարցրել Է գաղտնաբառը. «Պառոլը ասա, պառոլը»։ Սակայն որևէ արձագանք չի ստացել և այդ լռությունից վախեցած՝ մի քանի կրակոց է արձակել դեպի իրեն եկող շողքի ուղղությամբ։ Ավելի ուշ պարզվել է, որ սահմանից եկողը իր ծառայակից ընկերն էր։ «Ժողովուրդ»–ին հայտնի դարձավ որ մահացած Խաչատուրի հայրը՝ Կորյունը, և մեծ եղբայրը՝ Արթուրը, այս օրերին գտնվում էին Ռուսաստանի Դաշնությունում»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նոր մանրամասներ սահմանին զոհված զինվորի դեպքի մասին
