Երեկ համացանցում տարածվեց տեղեկություն, որ մահացել է Սնանկության դատարանի դատավոր Լիլիթ Կատվալյանի դուստրը`Մարգարիտա Մարությանը:
Երիտասարդ աղջկա մահվան լուրը ամբողջ համացանցում շոկ առաջացրեց, որի պատճառի մասին StarNews-ը փորձեց տեղեկություն ունենալ:
Աղջկա լուսանկարներին կից նրա մահվան պատճառի հետ կապված մի մասը գրում էր, որ բժիշկների մեղքով է, մյուս մասը նշում էր, որ երիտասարդ աղջիկն ուներ երիկամների խնդիր`նրան արգելել էին հղիանալ, երեխա ունենալ, սակայն նա գնացել էր ռիսկի և հղիացել:
Ցավոք չէր հաջողվել փրկել ո´չ երիտասարդ աղջկա, ո´չ էլ փոքրիկի կյանքը:
Նշենք, որ Մարգարիտան ամուսնացել էր 2021 թվականին: