ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 27-ին, կազմել է 388.53 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.46 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 418.37 դրամ (աճել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 476.38 դրամ (աճել է 3.05 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 5.08 դրամ (աճել է 0.01 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 385-387 դրամով, վաճառվում է 390-392 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 410-414 դրամով, վաճառվում է 422-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.43-5.03 դրամով, վաճառվում է 5.10-5.26 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետեւյալն է.
դոլարը գնվում է 386-387 դրամով, վաճառվում՝ 390 դրամով:
Եվրոն գնվում է 415-418 դրամով, վաճառվում է 422-424 դրամով:
Ռուբլին գնվում է 4.95-5.00 դրամով, վաճառվում է 5.07 դրամով: