ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը պետք է ավարտվի հենց հիմա՝ կրկնելով ընդամենը 24 ժամում կարգավորման հասնելու պատրաստակամության մասին իր թեզը:
«Դա անհավանական է, մեր իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր չգիտեն՝ ինչ են անում։ Այնուամենայնիվ, եթե հակամարտությունը չլուծվի, ես ինքս կլուծեմ այն 24 ժամում Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ։ Դրանք շատ պարզ բանակցություններ են լինելու, սակայն ես չեմ բացահայտի դրանց բովանդակությունը, քանի որ այդ դեպքում ես չեմ կարողանա իրականացնել իմ ծրագիրը։ Դա երբեք չի աշխատի»,-ասել է Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում։