Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն ուկրաինացի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի ղեկավարությամբ մարտի 28-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կանցկացնի ընկերական հանդիպում Կիպրոսի հավաքականի հետ։
Թիմերը կհանդիպեն 6-րդ անգամ։ Առաջին երկու հանդիպումները Հայաստանի եւ Կիպրոսի հավաքականները անցկացրել են Եվրո-1996-ի ընտրական մրցաշարում։
1994թ․ հոկտեմբերին Երեւանում տեղի ունեցած խաղում գրանցվել է ոչ ոքի՝ 0:0, նույն թվականի նոյեմբերին Լիմասոլում Հայաստանի թիմը պարտվել է 0:2 հաշվով։
Հաջորդ երեք հանդիպումները եղել են ընկերական։ 2006թ․ մարտին հաղթել է Կիպրոսը՝ 2:0: 2007թ․ սեպտեմբերին դարձյալ առավելության է հասել Կիպրոսը՝ 3:1։
2017թ․ նոյեմբերին 3:2 հաշվով հաղթել է Հայաստանի հավաքականը Հայկ Իշխանյանի, Վարազդատ Հարոյանի եւ Հենրիխ Մխիթարյանի գոլերի շնորհիվ։
Ընկերական հանդիպումներ
Ճապոնիա - Կոլումբիա՝ 14:20 (Երեւանի ժամանակ)
Հարավային Կորեա - Ուրուգվայ՝ 15:00
Իրան - Քենիա՝ 20:30
Հայաստան - Կիպրոս՝ 19:00
Գերմանիա - Բելգիա՝ 22:45
Մարոկկո - Պերու՝ 23:30