Այսպես կոչված «Ռամշտայն» կոալիցիայի մաս կազմող շուրջ 50 երկրներ մասնակցում են Կիեւի ռեժիմի կողմից զինված հակամարտությանը, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
«ՆԱՏՕ-ի պետությունների տարածքում ակտիվորեն ուսուցանվում են ուկրաինացի զինծառայողներ։ Շուրջ 50 երկրներ, որոնք մտնում են այսպես կոչված «Ռամշտայն» կոալիցիայի կազմի մեջ, մասնակցում են զինված հակամարտությանը Կիեւի ռեժիմի կողմից»,-ասել է նա Նյու Դելիում ՇՀԿ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպման ժամանակ:
Նա ընդգծել է, որ այժմ ՇՀԿ անդամ պետությունների համար չափազանց կարեւոր է աշխատանք տանել երկրների սովորույթների եւ ավանդույթների պահպանման, համընդհանուր համամարդկային արժեքների պահպանման, ինքնիշխան պետությունների ներքին գործերին միջամտություն թույլ չտալու, ինչպես նաեւ միակողմանի պատժամիջոցների եւ սահմանափակող միջոցների քաղաքականությանը հակազդելու ուղղությամբ: