Իրանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագծի համաձայնեցման վերջնական փուլում են: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա նշել է, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են ճիշտ ճանապարհով, բարձրաստիճան պատվիրակությունները տարբեր մակարդակներում հանդիպում են, քննարկում տարբեր հարցեր, Երկու երկրների ղեկավարները մշտապես անմիջական շփման մեջ են:
ԱԳ նախարարը հույս ունի, որ Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ռազմավարական համագործակցության մասին համապարփակ համաձայնագրի նախագիծը վերջնականապես կհամաձայնեցվի հաջորդ ամիս: «ես շատ երախտապարտ եմ, որ մեր երկրների միջեւ ռազմավարական գործընկերության մասին համապարփակ պայմանագրի նախագիծը քննարկվել եւ հաստատվել է Ռուսաստանում: Մենք հուսով ենք, որ այդ համաձայնագիրը կստորագրվի»,-ասել է նա։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					