Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը իսրայելցի իր գործընկեր Էլի Քոհենի հետ հանդիպումից հետո մամուլի համար տարածած համատեղ հայտարարության մեջ հերթական անգամ փորձել է ամեն ինչ գլխիվայր շրջել՝ Հայաստանին մեղադրելով «ագրեսիվ հռետորաբանության մեջ»։
Երբ եռակողմ հայտարարությունը վերջ դրեց պատերազմին, Ադրբեջանը սկսեց առաջ տանել խաղաղության օրակարգը, սակայն Հայաստանը սպառնում է ագրեսիվ հռետորաբանությամբ, Բայրամովին մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Ադրբեջանը հավատում է, որ հարաբերությունների կարգավորմանն այընտրանք չկա եւ դա պետք է հիմնվի տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության փոխադարձ ճանաչման վրա։ Ադրբեջանը սկսկել է վերականգնել ազատագրված տարածքները, «խելացի քաղաքներ» է կառուցում, վերակառուցում ավերված քաղաքները։ Մենք բարձր ենք գնահատում այդ գործում իսրայելական ընկերությունների շահագրգռվածությունը», - ասել է Բայրամովը։
Հավանաբար, Բայրամովը կամ չի լսել սեփական նախագահի հայտարարությունները, կամ կարծում է, որ ադրբեջանցի ղկավարին չեն լսել ուրշները։ Ագրեսիվ հայտարարությունները լսվում են Բաքվից, Երեւանը, հակառակը, խաղաղության է ձգտում։