«ՀՀ իշխանությունները պատրաստվում են հողամաս նվիրել «Երևան, իմ սեր» հիմնադրամին։ Այս հարցն արդեն իսկ ընդգրկվել է ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում։ Ըստ որոշման նախագծի՝ այդ հողամասը գտնվում է Կոզեռնի փողոցի 11 հասցեում, ունի 298 քմ մակերես, իսկ շուկայական արժեքը կազմում է 155 մլն դրամ (մոտ 380 հազար ԱՄՆ դոլար)։ Այնտեղ պետք է կառուցվի հիմնադրամի շենքը։
Ուշագրավն այն է, որ «Երևան, իմ սեր» հիմնադրամի տերը որոշ շրջանակներում Թենզոր անունով հայտնի ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանն Է, որը վերջերս բավական հաճախ Է Լոնդոնից այցելում Հայաստան, ավելին, նույնիսկ փորձում Է այստեղ Սերժ Սարգսյանի հովանավորությամբ ընդլայնել իր բիզնեսը՝ երբեմն հայ գործարարների հաշվին»,– գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
380 հազար դոլարանոց հողամաս՝ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի հիմնադրամին
