Ֆրանսիայի առաջնության ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստների տասնյակում ներկայացված է միայն ՊՍԺ-ն, հաղորդում է ֆրանսիական L'Equipe-ը։
Ամենաբարձր վարձատրությունն ունի Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն՝ ամսական 6 միլիոն եվրո։ Առաջին եռյակում են նաեւ բրազիլացի հարձակվող Նեյմարը եւ աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին։
- Կիլիան Մբապե (6 միլիոն եվրո ամսական)
- Նեյմար (3.67 միլիոն եվրո)
- Լիոնել Մեսի (3.37 միլիոն եվրո)
- Մարկինյոս (1.2 միլիոն եվրո)
- Մարկո Վերատի (1.2 միլիոն եվրո)
- Աշրաֆ Հակիմի (1.08 միլիոն եվրո)
- Ջանլուիջի Դոնարումա (916 հազար եվրո)
- Սերխիո Ռամոս (791 հազար եվրո)
- Խուան Բերնատ (730 հազար եվրո)
- Նորդի Մուկիելե (700 հազար եվրո)