Պետդեպարտամենտը ԱՄՆ քաղաքացիներին կոչ է արել լքել Ռուսաստանը։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»։
«Մենք խորապես անհանգստացած ենք Ռուսաստանի կողմից ամերիկյան լրագրող քաղաքացու լայն հրապարակվող կալանավորմամբ։ Այս իրավիճակի շուրջ մենք կապի մեջ ենք The Wall Street Journal-ի հետ: ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում կամ ճանապարհորդում են Ռուսաստանում, պետք է անհապաղ հեռանան»,- ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ։
Խոսքը լրագրող Էվան Գերշկովիչի մասին է, որը մեղադրվում է լրտեսության մեջ։
Նրան մինչեւ 20 տարվա ազատազրկում կարող է սպառնալ։