«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան բլոկադան երկարում է, այնքան մեծանում է ռուս խաղաղապահների ախորժակը՝ շրջափակման ենթարկված արցախցիների հաշվին գումար աշխատելու հարցում։ Արցախի մեր աղբյուրներից տեղեկանում ենք, որ յուրաքանչյուր մեծ մեքենա սնունդ կամ այլ ապրանքներ Արցախ հասցնելու դիմաց խաղաղապահները մոտ 10 հազար դոլար գումար կամ 4 մլն դրամ են գանձում՝ նախկին 1000-2000 դոլարի փոխարեն։

Իսկ վերջերս անգամ խախտում են ԱՀ կառավարության հետ պայմանավորվածությունները, դիցուք՝ 10 մեքենա բեռ փոխադրելու պայմանավորվածություն են ունենում, սակայն կառավարությանն է հասնում 8-ը, իսկ երկուսը, պարզվում է, խաղաղապահների մասնավոր բիզնեսն է, որը բերում են՝ շահույթ ստանալով»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում