«Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանը վերջերս ալկոհոլի ազդեցության տակ զանգահարել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Գուրգեն Դումանյանին և հաշիվ պահանջել իր հետ վատ վերաբերվելու համար։ Նա Դումանյանին ասել է, թե ինչ կուզի կանի, և ինչպես իրեն հարմար է, այդպես էլ կաշխատի։
«ԱԺ աշխատակազմի ղեկավարն էլ որոշել է Համիկի «հախից» գալ ոչ թե նրա հետ «կռիվ անելով», այլ ցավեցնելով։ Ըստ այդմ, Դումանյանը հենց այդ զանգից հետո ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանին հանձնարարել է ամեն օր ստուգել ԱԺ ավտոպարկը, պահեստը, բենզինի հատկացումները, այսինքն՝ այն ամենը, ինչը գտնվում է Մկրտչյանի «ձեռքում» և ապահովում շռայլ կյանք վարելու հնարավորություն։ ԱԺ-ում նույնիսկ կատակում են, թե բենզինը «պիպետկայով» են բաց թողնում»: Թե Դումանյանը, թե Մկրտչյանը հերքել են տեղեկությունը»,-գրել է թերթը: