«Փաստ» օրաթերթը գրում է. «Արցախում ապրանքների գնման համար նախատեսված կտրոնների հետ կապված հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, գործադիրի ղեկավարի փոփոխությունից հետո բավական քաոսային վիճակ է այս առումով։
Ինչպես հայտնի է, շրջափակումից հետո առաջնային էր բնակչությանը սննդով ապահովելու հարցը, որի հստակեցման և կանոնակարգման նպատակով ներդրվեց սննդի ձեռքբերման կտրոնային համակարգ, որով մարդիկ կարողանում էին համակարգված կերպով սնունդ ձեռք բերել խանութներից։ Ի դեպ, կտրոնային այս համակարգը շատ հաջողությամբ էր ներդրվել և ողջունվել էր արցախցիների կողմից։ Ավելին, բավական հստակ աշխատում էր նաև գների զսպման համակարգը:
Սակայն, մեր տեղեկություններով, տեղի ունեցած փոփոխություններից հետո այս համակարգը «պայթել» է, և լրջագույն խնդիրներ են առաջ եկել այս առումով։ Խոսքը թե՛ հերթերի մասին է, թե՛ գների: Հարցը չի վերաբերում տոտալ շրջափակման հետևանքով սննդի մատակարարման խնդիրներին, այլ կազմակերպական աշխատանքներին, որոնք, ինչպես արցախյան մեր աղբյուրն է փոխանցում, պարզապես «պրավալ են տալիս»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում