«Բարսելոնան» աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսիին առաջարկել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, հաղորդում է ֆրանսիական Le Parisien-ը։ Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն 35-ամյա ֆուտբոլիստի հետ նոր պայմանագրով պատրաստ է վճարել տարեկան 40 միլիոն եվրո։
Սակայն կատալոնական ակումբը Մեսիին կառաջարկի նաեւ մասնաբաժին հովանավորների վճարումներից եւ իր անվան խաղաշապիկների վաճառքից։
Հունիսին կավարտվի Մեսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ, եւ նա կարող է անվճար վերադառնալ կատալոնական ակումբ, որը լքել էր 2021-ի ամռանը։
«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին ցանկանում է իր ղեկավարած թիմում տեսնել նախկին ակումբակցին՝ Մեսիին վերապահելով կենտրոնական կիսապաշտպան-խաղարկողի դեր։