Կամչատկայի ափերի մոտ, երկուշաբթի օրը Ավաչինսկի ծոցի զգալի ցնցումից հետո, գրանցվել է եւս հինգ երկրաշարժ։ Այս մասին տեղեկացրել է ՌԳԱ-ի միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքը։

Կայքի տվյալներով՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 40-50 կիլոմետր հեռու տեղի է ունեցել 3,6-4,6 մագնիտուդով 5 երկրաշարժ։


6,9 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել Ավաչինսկի ծոցում՝ Պետրոպավլովսկ-Կամչատսկից 44 կիլոմետր հեռու։ Ցնցումները եղել են 5-6 բալանի։ Տարածաշրջանի առողջապահության նախարարության տվյալներով՝ երկրաշարժերի պատճառով տուժածներ չկան։