Միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Խորսանդը նշել է, որ «եթե Բաքուն փորձի որևէ քայլ ձեռնարկել Հայաստանի Սյունիքի մարզում, դա միանշանակ կվնասի Իրանին և Թեհրանը չի լռի», գրում է ParsToday-ը։
Նա հավելել է. «Հարավային Կովկասի զարգացումները պետք է քննարկել ավելի լայն ձևաչափով, քան միան Հայաստանն ու Ադրբեջանը: Քանի որ տարածաշրջանային դերակատարներ Թուրքիան, Ռուսաստանը, Իրանը և արտատարածաշրջանային դերակատարներ Եվրամիությունը՝ Ֆրանսիայի գլխավորությամբ, Սիոնիստական ռեժիմը և ավելի փոքր չափով Միացյալ Նահանգները, ներգրավված են այս պատմության մեջ: Նրանցից յուրաքանչյուրը կատարում է իր դերը»:
Փարձագետը նշել է. «Թուրքիան ցանկանում է Նախիջևանի ու Հայաստանի հարավի միջոցով ցամաքային կապ հաստատել Ադրբեջանի հետ, որպեսզի շրջանցի աշխարհաքաղաքական առումով Իրանի առավելությունը»։
Նրա խոսքով. «Իսրայելը, որպես դերակատար, որը կարող է իրականացնել Իրանի հարևանությամբ գտնվող տարածքներն ապակայունացնելու գաղափարները, Ադրբեջանի և Հայաստանի միջև լարվածությունը համարում է Իրանի վրա փոխադարձ ճնշում գործադրելու հիանալի հնարավորություն, որպեսզի կարողանա արձագանքել Իրանի գլխավորոած Դիմադրության շարժման ճնշմանը»: