88 տարեկանում կյանքից հեռացավ բարերար Ջերարդ Գաֆեսճյանը:

Ջերարդ Լեւոն Գաֆեսճյանը ծնվել է 1925 թվականին, Նյու Յորքում: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ԱՄՆ ռազմածովային ուժերում: Իրավաբանական գիտությունների դոկտոր էր:

1996 թվականին հիմնվեց "Գաֆեսճյան ընտանիքի հիմնադրամը", որն ավելի քան 50 մլն դոլար է ներդրել` Հայաստանի մշակութային պատմական հուշարձանների պահպանության գործում: