Բելառուսում ՌՕՈՒ եւ ՀՕՊ ուժերի համատեղ շտաբային վարժանք է անցկացվում, հայտնում է հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունը։

«ՌՕՈՒ եւ ՀՕՊ զորքերի պատրաստության ծրագրին համապատասխան, 2023 թվականի ապրիլի 4-6-ը, ՌՕՈՒ հրամանատարի եւ ՀՕՊ զորքերի գնդապետ Անդրեյ Լուկյանովի ղեկավարությամբ, ՌՕՈՒ եւ ՀՕՊ ուժերի համատեղ շտաբային վարժանք է անցկացվում», - նշվում է հաղորդագրությունում։


Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության գերատեսչությունը հայտնել էր, որ երկուշաբթի հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ երկրում սկսվել է զինված ուժերի մարտական ​​պատրաստվածության ստուգում։