Սեպտեմբերի 20-ին` Անկախության տոնին ընդառաջ, «Ժառանգություն» կուսակցությունը կազմակերպում է համազգային բողոք` Հայաստանի ազատագրման համար, քանի որ վտանված է Հայաստանի ինքնիշխանությունը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում այս մասին նշեց կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ հավաքի ընթացքում ելույթ կունենան քաղաքական գործիչներ, քաղաքացիական գործիչներ, ինչպես նաև` նոր դեմքեր, որոնք մտահոգ են այս հարցով: Նշելով, որ ինքը պատրաստ չէ ղեկավարել որևէ մի հավաք, նա նշեց, որ այս ամենն արվում է իշխանափոխություն իրականացնելու համար:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ապրիլի 9-ի դեպքերից հետո արդյո՞ք ժողովուրդը չի հիասթափվել, նա նշեց, որ ինքն արդեն խոսել է այս օրվա մասին և բացատրել, որ այդ օրվա ժողովուրդը բավարար չէր հետագա քայլեր իրականացնելու համար: «Այն մարդիկ, ովքեր մտածում էին, ոև մեկ օրում իշխանափոխություն կլիներ, հիասթափվեցին», - նշեց նա, հավելելով, որ դա իր մեղավորությունն էր: