ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Չինաստանը կարող է բախվել հետևանքների, եթե Ռուսաստանին զենք մատակարարի Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Այս մասին նա ասել է Բրյուսելում դաշինքի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ։

Ըստ Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ն ապացույցներ չունի, որ Չինաստանը նման օգնություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությանը։ Սակայն նման օգնությունը, ընդգծել է գլխավոր քարտուղարը, կլինի պատմական սխալ և կունենա էական հետևանքներ։


Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը չի ասել, թե ինչ հետեւանքներ նկատի ունի, սակայն նշել է, որ Պեկինը տեղյակ է, որ նման հետեւանքներ կարող են լինել։