Քիչ առաջ մեկնարկել է Մոսկվայում ՀԱԵ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի օծման արարողությունը, որին մասնակցում են Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը , ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Կենտրոնական դաշնային շրջանում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Ալեքսանդր Բեգլովը, Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ, բազմաթիվ հյուրեր Հայաստանից ու Սփյուռքից: Եկեղեցին լինելու է առաջնորդանիստ:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակություն է մեկնել Մոսկվա՝ մասնակցելու վանական համալիրի բացման հանդիսավոր արարողությանը։

Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում բացվում է նորակառույց հայկական եկեղեցին, որի շինարարությունը սկսվել է դեռևս 2008-ին: Սա, կարելի է ասել, Մոսկվայի թեմի առաջնորդ Եզրաս սրբազանի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր ամենամեծ պրոյեկտն է:

Ուղիղ եթերը՝Armenia TV-ի