«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» կրած 0:4 հաշվով պարտությունը Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում։ «Ռեալը» դուրս է եկել եզրափակիչ։

«Առաջին խաղակեսում մենք շատ լավ խաղ ցուցադրեցինք։ Մենք պետք է կասեցնեինք նրանց հակագրոհը առաջին գոլի դրվագում։ Ընդմիջումից անմիջապես հետո «Ռեալի» խփած երկրորդ գոլը սպանեց մեզ։ Մենք պետք է հետություններ անենք եւ շարունակենք ապրել։


Վնասվածքների մասին չեմ խոսի, կստացվի, որ արդարանում եմ։ Պատահական չէ, որ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն է։ Այս խաղում նրանք ցուցադրեցին դա։

Իմաստն այն է, որ անցած տարի մենք «Ռեալին» հաղթեցինք 4:0 հաշվով, բայց ոչ մի տիտղոս չնվաճեցինք, իսկ այս մրցաշրջանում պարտվեցինք նույն հաշվով, բայց կարող ենք նվաճել չեմպիոնի տիտղոսը, արդեն դարձել ենք սուպերգավաթակիր։ Եթե նվաճենք չեմպիոնական տիտղոսը, կհամարենք, որ լավ մրցաշրջան ենք ունեցել»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչում «Ռեալի» մրցակիցը կլինի «Օսասունան»։