Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում մաքսատուրքից ազատեց «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «ՏԱՎՈՒՇ ՏԵՔՍՏԻԼ»-ի կողմից ներմուծվող հումքը նախատեսվում է օգտագործել բանվորական ձեռնոցների արտադրության համար։


Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Տավուշի մարզում։ Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 1․7 մլրդ դրամի կապիտալ ներդրումև 20 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար։

Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 361 նոր աշխատատեղ՝ 160 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։

Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 20 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 2.2 մլրդ դրամ: