Ռուսաստանի գավաթի խաղարկության Ռեգիոնների ուղու կիսաեզրափակիչի առաջին փուլի խաղում «Կրասնոդարը» հետխաղային 11-մետրանոցներով հաղթեց «Ռոստովին»՝ 5:3։
Հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ ոքի՝ 1:1:
23-րդ րոպեին խաղի հաշիվը բացել էր «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։
«Ռոստովի» կազմում 28-րդ րոպեին փոխարինման էր դուրս եկել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
54-րդ րոպեին «Ռոստովի» պատասխան գոլը խփել էր ռուսաստանցի կիսապաշտպան Ռոման Տուգարեւը։
11-մետրանոցների ժամանակ Սպերցյանն ու Բայրամյանն արդյունավետ իրացրին իրենց թիմերի առաջին հարվածները։
«Կրասնոդարը» դուրս եկավ հաջորդ փուլ։
Завозились ростовчане в своей штрафной площади! После ошибки вратаря гостей Сперцян — хладнокровен