Ուկրաինայի հարցով Չինաստանի դիրքորոշումն այն է, որ նպաստի խաղաղությանն ու բանակցություններին։ Այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«ՌԻԱ Նովոստիի» հաղորդմամբ՝ նա բոլոր կողմերին կոչ է արել պահպանել հանգստություն, ռացիոնալություն, համատեղ պայմաններ ստեղծել խաղաղ բանակցությունների համար:

ՉԺՀ նախագահը գլխավոր խնդիրը համարել է կրակի դադարեցմանը նպաստելը։