ՀՅԴ-ն նոր ծրագիր է մշակել արտագաղթի կասեցման դեմ: «Ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը միտված է կասեցնելու արտագաղթը, որը դարձել է մեր երկրի հիմնական հարցը:
«Արտագաղթը նման է օրգանիզմի արնահոսության, չպետք է թույլ տալ, որ այն հանգեցնի օրգանիզմի արնաքամության: Օր առաջ անհրաժեշտ է դա կասեցնել, հակառակ դեպքում վտանգված է մեր երկրի ապագան»,-իր խոսքում նշեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Ըստ պատգամավորի` արտագաղթի հիմքում ընկած խնդիրները չեն լուծվում, քանի որ գործող իշխանությունը նույնացվել է պետության հետ. «Հարցի ամբողջական լուծումը իշխանափոխությունն է, իսկ մինչ այդ պետք է կանգնեցնել «արյունահոսությունը»` արտագաղթը»:
Ծրագիրը կազմված է 11 հիմնական կետերից:
Առաջնահերթ է` բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատել, ստեղծել նոր աշխատատեղեր և արդարացի վարձատրության համակարգ, հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, սոցիալականից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, կրթությունը դարձնել մատչելի և ապակուսակցականացնել, ներդնել առողջապահության պարտադիր ապահովագրական համակարգ, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը և այլն:և մի շարք
Արծվիկ Մինասյանն ընդգծեց, որ եթե իշխանությունը պատրաստ չէ բարեփոխումներ իրականացնել, ապա օր առաջ պետք է հեռանա, եթե պատրաստ է, բայց չի կարողանում, ուրեմն պետք է ներգրավվի ծրագրի իրականացման գործում: