Հյուսիսային Կորեան շաբաթ օրը հայտարարել է, որ փորձարկել է նոր տեսակի ստորջրյա «անօդաչու», որն ունակ է միջուկային մարտագլխիկ կրել, հաղորդում է CNN-ը։

Haeil-2 անօդաչուն փորձարկվել է ապրիլի 4-7-ն ընկած ժամանակահատվածում, հայտնում է Կորեայի պետական կենտրոնական լրատվական գործակալությունը: Այն նավարկել է Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի ջրերում ավելի քան 71 ժամ՝ մինչ հինգշաբթի կեսօրին դրա փորձնական մարտագլխիկը պայթեցվել էր ջրի տակ, հայտնում է գործակալությունը։ Սա վերջին շաբաթների ընթացքում երկրորդ դեպքն է, երբ ԿԺԴՀ-ն հայտարարում է միջուկային մարտագլխիկ կրող «անօդաչուի» փորձարկման մասին:

Մարտին Փհենյանը հայտարարել է, որ փորձարկել է Haeil-1 հրթիռը, որը, նրա պնդմամբ, կարող է կրել միջուկային մարտագլխիկ, որն էլ կարող է «ռադիոակտիվ ցունամի» առաջացնել։