Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին մեկնաբանել է 1:1 հաշվով ոչ ոքի արդյունքը «Սալերնիտանայի» հետ Իտալիայի առաջնության 29-րդ տուրի խաղում։
«Բարդ է այսպիսի հանդիպումներից հետո որեւէ բան ասել։ Մենք վատ չխաղացինք եւ թանկ վճարեցինք գոլային պահերի վատ իրացման համար։ Բարդ է հասկանալ, թե ինչու խաղացինք ոչ ոքի։
Մենք հիասթափված ենք, բայց այս անհաջողությունը պետք է մեզ նոր ուժեր տա»,- Ինձագիի խոսքը մեջբերում է Football Italia-ն։
«Սալերնիտանայի» 37-ամյա մեքսիկացի դարպասապահ Գիլերմո Օչոան «Ինտերի» դեմ խաղում հետ էր մղել մրցակցի 11 հարվածներից 10-ը, ինչը լավագույն ցուցանիշն է Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում։ Օչոան 6-րդ րոպեին գոլ բաց թողնելուց հետո «Ինտերի» բոլոր հարվածները հետ մղեց։ «Սալերնիտանան» պատասխան գոլը խփեց 90-րդ րոպեին։