ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը 2022թ․ աշխարհի առաջնությունում Արգենտինայի հավաքականի չեմպիոնության գլխավոր գրավական է համարում 35-ամյա հարձակվող, թիմի ավագ Լիոնել Մեսիի ներդրումը։
«Առանց Մեսիի Արգենտինան նույնիսկ քառորդ եզրափակիչ չէր հասնի։ Երբ չգիտես՝ ինչ անել խաղադաշտում, պետք է գնդակը փոխանցել Մեսիին։
Ես վստահ էի, որ այդ ֆանտաստիկ եզրափակիչում ամեն ինչ վճռված է, գավաթն արդեն պատկանում է Մեսիին։ Արդյունքում՝ Արգենտինան արժանիորեն դարձավ չեմպիոն, նրանք Ֆրանսիայից լավ խաղացին»,- Չեֆերինի խոսքը մեջբերում է ESPN-ը։
Մեսին արժանացել էր ԱԱ-2022-ի լավագույն խաղացողի «Ոսկե գնդակին»։