Ֆեյսբուք սոցիալայան ցանցում ստեղծվել է նոր խումբ «Ազատագրվենք համբուրվելով» անվանումով:
«ՍԵպտեմբերի 21-ին պաշտպանենք մեր անկախությունը, լցնենք Հանրապետության հրապարակը համբույրով: Գալիս ենք զույգերով, կամ կազմում զույգեր: Ստանում ենք գլխակապեր՝ բանդանաներ, որոնց վրա գրված է ՝ "Ազատ Անկախ Հայաստան" ու համբուրվում՝ հնարավորինս երկար: Դե ձեզ տեսնեմ, ոնց եք պաշտպանելու Հանրապետությունը:
Ռուսական զենքի դեմ՝ հայկական համբույր»,-նման հայտարարությամբ են հանդես եկել խմբի նախաձեռնողները: