Ինչպես հայտնի է դարձել Прайм Крайм գործակալությանը երեկ Պետրովկա №11 տան մոտ Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները ձերբակալել են 42 ամյա «օրենքով գող» Ռաջիդին Միխրալիևին, ով ավելի հայտնի է քրեական շրջանակներում Ռաջիկ Նիջնեվարտովսկցի: Ձերբակալության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել և բռնագանձվել է 1,81 գրամ հերոին:
Գործակալության տվյալներով նախկինում չդատված Դաղստանի բնակիչը Նիժնեվարտովսկի բազմամյա «նայողը» Միխրալիևը թագադրվել է այս տարվա մայիսի 27-ին գողական հանդիպման ժամանակ, որտեղ գերակշռել են նախկին Դեդ Հասանի կլանի սլավոնական ճյուղի ներկայացուցիչները:
Թագադրվելուց հետո նրա համար սկսեցին խնդիրներ առաջանալ: Այսպես օգոստոսի 14-ին Թուրքիայում հակառակ Ռաջիկի Գելա Կարդավան «օրենքով գող» հայտարարեց 42 ամյա Ալեքսանդր Բաբանովին: Մեկ շաբաթ անց Նիժնեվարտովսկում ահաբեկման նպատակով պայթեցվեց Ռաջիկի կնոջ ջիպ ավտոմեքենան: Հետագա դեպքերը ստիպեցին Միխրալիևին տեղափոխվել Մոսկվա, որտեղ էլ ձերբակալվեց և սպառնում է մինչև տաս տարի ազատազրկում: