Մյունխենի «Բավարիայի» սենեգալցի հարձակվող Սադիոն Մանեն հանդերձարանում հարվածել է գերմանական թիմի գերմանացի հարձակվող Լերոյ Սանեի դեմքին, հաղորդում է Bild-ը։

Միջադեպը տեղի է ունեցել Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում։ Երկու ֆուտբոլիստները սկսել էին վիճել արդեն խաղադաշտում։ Սանեն կշտամբել էր Մանեին իր փոխանցմանը սխալ արձագանքելու համար։ Հանդերձարանում կրքերն ավելի են բորբոքվել, եւ Մանեն հարվածել է Սանեին։


«Բավարիան» Անգլիայում պարտվել էր 0:3 հաշվով։ Սպասվում է, որ «Բավարիայի» ղեկավարությունը կպատժի Մանեին՝ տուգանելով նրան։

«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը Մյունխենում տեղի կունենա ապրիլի 19-ին։