«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետի աշխատակազմը, ի թիվս այլ հարցերի, թերանում է անգամ հասարակ մամուլի ասուլիս կազմակերպելու հարցում: Խոսենք փաստերով. երեկ վարչապետի աշխատակազմն ասուլիս էր կազմակերպել՝ ծանրամարտի Եվրոպայի մեծահասակների առաջնությանը նվիրված:

Ի սկզբանե բանախոսների համար նախատեսված սեղանին դրված էին այն մարդկանց անունները, որոնք պետք է մասնակցեին մամուլի ասուլիսին: Ի սկզբանե դրված էին վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, Եվրոպայի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտտի, Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի եւ «Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիա» ՀԿ նախագահ Հրաչյա Ռոստոմյանի անունները:


Ասուլիսը դեռ չսկսված՝ պարզվեց, որ մեկ բանախոսի անուն մոռացել են տեղադրել սեղանին, այնինչ նա շատ կարեւոր անձ է: Անգամ Կարեն Գիլոյանն առաջարկեց իր տեղը զիջել հենց այդ մարդուն, սակայն քանի որ նրա անունը չկար, որոշում կայացվեց սեղաններից հեռացնել բոլոր անունները: Խոսքը վերաբերում էր Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Մուհամմեդ Ջալուդին: Ուշագրավ է, որ Հրաչյա Ռոստոմյանն այդպես էլ չմասնակցեց ասուլիսին։

Վարչապետի ու կառավարության աշխատակազմը մինչ այդ խառնված ինչ-որ կազմակերպչական հարցեր էր լուծում, ջուրը այստեղ կամ այնտեղ դնելու հարցը երկար քննարկում, սակայն անգամ բանախոսների անունները պատրաստել չեն կարողանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում