«Մի շարք ընտրատեղամասերում անվավեր են համարվել նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրական ձայները», այսօր այս մասին լրագորողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովսեփ Խուրշուդյանը:
Վերջինս հայտնեց, որ իրենք ունեն հստակ տեղեկատվություն, որ սկսել են ազդել տեղեկատվական հոսքի վրա և ըստ նրա, այն ընտրատեղամասերում, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթել է, հրամայել են չտրամադրել արձանագրություններ:
«Համատարած փորձեր են արվում անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները»,- ասաց Խուրշուդյանը և միաժամանակ ներկայացրեց իր կողմից նշված օրինակների ապացույցները.
6/16 ընտրատեղամասում 600 քվեաթերթիկ Րաֆֆի Հովհաննիսյանի ձայներից գողացվել են:
3/25 ընտրատեղամասում մինչև այժմ չի բացվել քվեատուփը:
29/34 ընտրատեղամասում անվավեր են դարձել 60 քվեաթերթիկ:
35/10 ընտրատեղամասում, որտեղ Րաֆֆի Հավհաննիսյանը ևս ջախջախիչ հաղթանակ է տարել, սակայն կես ժամ հետո վերափոխվել են տվյալները ի օգուտ Սերժ Սարգսյանի:
Խուրշուդյանի խոսքով, այս խախտումները հեշտությամբչեն արձանագրվել, նրանց հանձնաժողովի անդամներին սպառնացել են: