Երկուշաբթի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ընդունել է Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով ԱՄՆ Պետդեպարտամենտի գլխավոր խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյին։

Ինչպես հաղորդում է Turan-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ին վկայակոչելով, հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղ համաձայնագրի շուրջ բանակցությունների եւ ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման գործընթացի այլ բաղադրիչների հեռանկարները։


«Բայրամովը ուշադրություն է հրավիրել Հայաստանի կողմից եռակողմ հայտարարությամբ (Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության ղեկավարների 2023թ. նոյեմբերի 10-ի) պարտավորությունների չկատարման եւ մասնավորապես Ադրբեջանի տարածքից հայկական ուժերի ոչ ամբողջական դուրսբերման վրա, 8 ադրբեջանական գյուղերի օկուպացիայի շարունակմանը (Ղազախ եւ ՆԱՀ)։

Մատնանշելով երկու ադրբեջանցի զինվորների գերեվարումը եւ նրանցից մեկի նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառումը, Բայրամովն ընդգծել է նրանց անհապաղ ազատ արձակման կարեւորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ»,- մեջբերում են լրատվամիջոցները։