Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ապրիլի 19-ին հայտնի կդառնան կիսաեզրափակիչի վերջին երկու մասնակիցները։ Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» Մյունխենում կհյուրընկալվի Գերմանիայի չեմպիոն «Բավարիային»։ Առաջին խաղում կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել 3:0 հաշվով։
Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի Չեմպիոնի լիգայի տիտղոսը պաշտպանող Մադրիդի «Ռեալի» հետ, որը պայքարից դուրս է թողել Լոնդոնի «Չելսիին»։
Օրվա մյուս խաղում կմրցեն Իտալիայի փոխչեմպիոն «Ինտերն» ու պորտուգալական «Բենֆիկան»։ Թիմերի առաջին հանդիպումը Պորտուգալիայում ավարտվել է 2:0 հաշվով «Ինտերի» օգտին։
Այս դիմակայության հաղթողի մրցակիցը կիսաեզրափակիչում կլինի Իտալիայի չեմպիոն «Միլանը», որը պայքարից դուրս է թողել Ա Սերիայի առաջատար «Նապոլիին»։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան հանդիպում
«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի»՝ 23:00 (Երեւանի ժամանակ), (առաջին խաղ՝ 0:3)
«Ինտեր» - «Բենֆիկա»՝ 23:00 (առաջին խաղ՝ 2:0)