Ռուսաստանը փոխել է երթուղիները եւ ավելի ու ավելի շատ բեռներ է տեղափոխում բարեկամ երկրների միջով։ Հայաստանի միջոցով, օրինակ, ներմուծումն աճել է 79 տոկոսով, իսկ արտահանումը՝ 59 տոկոսով։
Արեւմուտքի պատժամիջոցների ֆոնին Ռուսաստանից ավտոմոբիլային արտահանումը կրճատվել է ընդամենը 8 տոկոսով։
«Որոշ ուղղություններով անկումը փոխհատուցվում է մյուս ուղղություններով աճով»,-Sputnik գործակալությանը հայտնել է ATI-ի տնօրեն Սվյատոսլավ Վիլդեն։