Բուդապեշտում շարունակվում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը:

Հայաստանի հավաքականը մրցումների 2-րդ օրը ներկայացված է 2 մարզիկով:

 60 կգ քաշային հայ ըմբիշ Արթուր Առաքելյանը 11:2 հաշվով նախնական գոտեմարտում հաղթեց չինացի Մա Կունժունին:

Իսկ քիչ առաջ նա տոնեց նաև իր երկրորդ հաղթանակը` հաղթելով բուլղարացի Ասադուլա Լաչինաուին: