Երկու քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում: Աբրահամը վերջերս հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել WBO սուպերմիջին քաշային կարգում չեմպիոն Ռոբերթ Շտիգլիցի հետ, սակայն այդ մարտը տեղի չի ունենա մինչ 2014 թվականը: 33 ամյա բռնցքամարտիկի մրցակցի անունը կհայտարարվի առաջիկա օրերին: «Բանակցությունները մոտ են ավարտին: Մենք բանակցությունների մեջ ենք երեք իսկապես լավ մարդկանց հետ: Օդենբուրգում մարտը իրական փորձարկում է Աբրահամի համար»,- այս մասին նշել է Sauerland Event պրոմոթորական ընկերության մարզական տնօրեն Հագեն Դոերինգը: